2023-12-16 09:25
Լրատվական գործակալություններ
0
Հենրիխ ԴԱՆԻԵԼՅԱՆ․ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆՆ ԱՆԳԱՄ ԲԱՆՏԻՑ Է ՊԱՅՔԱՐՈՒՄ
ՀՀԿ երիտթևի նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր լրանում է քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի ապօրինի կալանավորման 6-րդ ամիսը:
Արմեն Աշոտյանը պետական մտածողությամբ օժտված եզակի գործիչ է, ով երբևէ չնեղացավ իր ժողովրդից, ով մնաց պայքարի խրամատում և այդքան զրկանքներ կրելով, անգամ բանտից է պայքարում, որ մեր խաբված ժողովուրդն ունենա Հայկական ապագա։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ներկայացուցիչն է մի կուսակցության, որը կանգնած է անկախության և ազատագրական պայքարի ակունքներում: Աշոտյան Արմենը շարունակում է Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի, Ռազմիկ Զոհրաբյանի գործը, ովքեր չեն վախեցել խորհրդային բանտերից և կալանավորվել են իրենց հայրենիքի անկախության համար»: