Արմեն ԲԱԴԱԼՅԱՆ․ ԵԹԵ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻՆ ՊԵՏՔ ԵՂԱՎ, 5 ՐՈՊԵՈՒՄ ԿՎԵՐԱԿԱՆԳՆԵՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանում արտահերթ ընտրությունների հարցը և Արցախի հարցը բավականին իրար հետ կապված է և նաև կապված է մի մեծ գլոբալ հարցի հետ, այն է՝ Հարավային Կովկասում տիրապետություն հաստատելու Ռուսաստանի և Արևմուտքի մեջ պայքարին: Այս մասին Այս մասին News.am-ին հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ խոսելով Հայաստանում արտահերթ ընտրությունների հնարավորությունից:

«Մենք չենք կարող միայն ներքաղաքակամ գործընթացներով մեկնաբանել, թե կլինեն արտահերթ ընտրություններ, թե՝ չէ: Այսօր այդ հարցը չի որոշում Հայաստանի իշխանական խումբը, դա որոշում է Արևմուտքը, որն այսօր բավականին ծանրակշիռ դեր ունի Հայաստանի կառավարման համակարգում և ներքաղաքական գործընթացներում: Եթե Արևմուտքին պետք եղավ խորհրդարանում փոխել քաղաքական համայնապատկերը, ապա նա կպարտադրի Հայաստանի իշխող քաղաքական խմբին անցկացնել խորհրդարանական ընտրություններ, ստանալու համար այն համայնապատկերը, որը որ Արևմուտքը նրան կներկայացնի: Այսինքն արտահերթ խորհրդարանական ընտրությունները երբ որ անցկացնում են, չեն անցկացնում հանուն ոչնչի, եթե Արևմուտքը պահանջի արտահերթ ընտրություններ, կպահանջի այն դեպքում, որպեսզի ունենա իր համար էլ ավելի ցանկալի քաղաքական համայնապատկեր: Իհարկե, այդ ընթացքում հնարավոր է մի քանի այլ ուժեր էլ օգտվելով գործընթացից մի քանի տեղեր փախցնել, բայց հիմնականում կագադրություն կստանան, որ կոնկրետ ուժեր ներկայացվածություն ունենան: Հիմնականում կարծում եմ, որ կստացվի դա, եթե այդ ճանապարհով գնան»,- ասաց նա:

Քաղաքագետի խոսքով՝ արտահերթ ընտրությունները պայմանավորված չեն լինելու հայ-ադրբեջանական հարաբերություններով, այլ Արևմուտքի ցանկությամբ են լինելու:

Արմեն Բադալյանը սակայն նշում է, որ քաղաքական դաշտը չի պատրաստվում արտահերթ ընտրությունների. «Հայաստանում ընտրություններով չեն իշխանությունները որոշվում, սակայն եթե լինեն ընտրություններ Արևմուտքի ցանկացած ուժերը մեկ ամսում կարող ե պատրաստվել՝ ներգրավվելով համապատասխանբ ռեսուրսներ և լրատվամիջոցներ»:

Անդրադառնալով Ադրբեջանում արտահերթ ընտրություններին, Բադալյանը նշեց, որ Ալիևը ցանկանում է Արցախում տարած հաղթանակը նյութականացնել:

«Երկրորդ՝ Արցախի հարցը քանի որ չի փակվել, նա լավ հասկանում է, որ ՌԴ-ում և ԱՄՆ-ում ընտրություններից հետո կրկին ակտիվ զբաղվելու են Արցախի հարցով: Նա չի ցանկանում որ 2025 թվականին ԱՄՆ-ն ու Ռուսաստանը ակտիվ ազդեցություն ունենան այդ ընտրություններում, այդ մի առիթը ուղղակի ուզում է ոչնչացնել, դրա համար միանգամից արտահերթ ընտրությունների է գնում: Այդ երկու հարցն է ցանկանում արտահերթ ընտրություններով լուծել»,- ասաց նա:

Անդրադառնալով Արցախի նախագահի հրամանագրին՝ հունվարի մեկից Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին, քաղաքագետը նշեց, որ անկախ այդ հրամանագրի, Ալիևն էլ, բոլոր կողմերն էլ լավ գիտակցում են, որ Արցախի հարցը փակված չէ:

«Եթե աշխարհաքաղաքական կենտրոններին պետք եղավ, Ռուսաստանին կամ ԱՄՆ-ին, կամ հասնեն նրան, որ իրենց վերահսկողությունը հաստատեն Արցախի տարածքում, և ուզենան, ո այնտեղ նորից պետական կառույց լինի, որևիցե խնդիր չկա, 5 րոպեում Արցախի Հանրապետությունը նորից կվերականգնեն: Այդ հրամանագրերը կամ փաստաթղթերը պատմության մեջ վայրկենապես չեզոքացող, ոչնչացող գործընթացներ են, եթե պետք է նորից վերականգնել, որևիցե խնդիր չկա, թե ՌԴ-ն, թե ԱՄՆ-ն Արցախում անմիջապես կվերականգնեն այդ հանրապետությունը»,- ասաց նա:

Քաղաքագետի կարծիքով ռուս խաղաղապահները մինչև 2025 թվականը դեռ կմնան Արցախում, քանի որ Հարավային Կովկասը վերահսկելու խնդիր ունի ռուսական կողմը. «Ռուսները ցանկանում են իրենց վերահսկողությունը պահպանել Միջին միջանցքում, որը Հարավային Կովկասն է և պայքար է գնում՝ ով է վերահսկելու ամբողջությամբ՝ Վրաստան, Հայաստան, Ադրբեջան: Խաղաղապահները ռուսական կողմի վերահսկման դետալներից մեկն են, ինքը չի ուզում զրկվել դրանից, քանի որ եթե դրանից զրկվի, կմնա միայն Գյումրիի ռազմական բազայի և Հարավային Օսեթիայի բազայի հույսին, դրա համար նրանք անընդհատ փորձում են այնտեղ մնալ»:

News.am