Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԻՆՉ-ՈՐ ՓՈՒԼՈՒՄ ԿԱ´Մ ՀՀ-Ն ԳՆԱԼՈՒ Է ՆՈՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ, ԿԱ´Մ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ Է ՍԱՆՁԱԶԵՐԾԵԼՈՒ

Ադրբեջանը պարզ հայտարարում է, որ բոլոր այն տարածքները, որոնք Հայաստանից օկուպացրել է 2020-22 թթ.-ին, իր քարտեզներով ադրբեջանական են, այս մասին գրառում է կատարել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Հասկանալի է, որ դրանք միայն կեղծ քարտեզներով կարող են որպես Ադրբեջան նշված լինել:

Ադրբեջանական մոտեցումը նոր չէ, սակայն սա ցույց է տալիս, որ սահմանների դելիմիտացիա/դեմարկացիայի գործընթացում Ադրբեջանն անընդհատ խնդիրներ է ստեղծելու և, անկախ այն հանգամանքից` «խաղաղության պայմանագիր» կկնքվի՞, թե՞ ոչ, սահմանների ճշգրտման հարցը մշտապես սպառնալիք է լինելու:

Ադրբեջանական պատկերացումները սահմանային խնդիրների լուծման վերաբերյալ ցույց են տալիս, որ ինչ-որ փուլում կա´մ Հայաստանը գնալու է նոր տարածքների հանձնման ճանապարհով, կա´մ Ադրբեջանը նոր պատերազմ է սանձազերծելու»,- Facebook-ում գրել է նա:

Aysor.am