Ռոման ԽՈՒԴՈԼԻՅ․ ՄԵՆՔ ՄՏԱԴԻՐ ԵՆՔ ԴԱՌՆԱԼ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐ ԼԵՌՆԱՀԱՆՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այս տարի մենք առաջինը Հայաստանի արդյունաբերությունում ֆինանսական տեղեկության բացահայտման հետազոտություն ենք կատարել՝ կապված կլիմայի փոփոխության հետ, մենք միացել ենք աշխարհի առաջատար ընկերություններին, որոնք մտադիր են ամեն տարի չափել և կրճատել ածխաջրային հետքը։ Այս մասին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) զարգացման թեմային նվիրված համաժողովում դեկտեմբերի 19-ին ասել է կոմբինատի գլխավոր տնօրեն, «GeoProMining» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիյը։

 


Նա նշել է, որ ընկերությունն արդեն երկրորդ տարին հրապարակում է հաշվետվություն կայուն զարգացման մասին։ «Մեր թիմի հետևողականությունն այս աշխատանքում ևս մեկ հաստատումն է այն բանի, որ մենք ձգտում ենք ապահովել ընկերության համապատասխանությունը կայուն զարգացման ընդունված չափորոշիչներին»,- ընդգծել է Խուդոլիյը։

Նա վստահություն է հայտնել, որ փոխշահավետ համագործակցության ուղին Հայաստանի տնտեսական առաջընթացում ընկած է կոմբինատի գործունեության ոլորտներում պատասխանատու մոտեցման ներդրման մեջ։

«Մենք մտադիր ենք սկսել արևային էներգիայի ներդրման նախագիծ արտադրության կարիքների համար, սկզբում՝ 20 ՄՎտ հզորությամբ։ Դիտարկվում է նաև ավտոպարկի աստիճանական էլեկտրիֆիկացիայի նախագիծը։ Դա ածխաջրային հետքի նվազեցման ռազմավարական պլանի մի մասն է»,- ասել է գլխավոր տնօրենը։

Նա ավելացրել է, որ արդեն երկու տարվա ընթացքում թարմացվել է փոշու արտանետումների կառավարման տեխնիկան, իրականացվում է պոչամբարի կայունության բարելավման աշխատանք՝ արդի տեխնոլոգիաների օգտագործմամբ։

«Մենք մտադիր ենք դառնալ առաջատար լեռնահանքային ընկերություններից մեկն աշխարհում, որը կապացուցի, որ արդեն այժմ հնարավոր է համատեղել կայուն զարգացումը և լեռնահանքային արդյունաբերությունը։ Բայց կայուն զարգացումը միայն բնապահպանությունը չէ։ Սոցիալական առումով կոմբինատը նախկինի պես ձգտում է դառնալ դրական փոփոխությունների կատալիզատոր մերձակա համայնքներում։ Կայուն զարգացումը մշտական պարտավորություն է մշտապես փոփոխվող նպատակներով, և դա ամենօրյա աշխատանք է»,- նշել է Ռոման Խուդոլիյը։

News.am

Основная тема:
Теги: