2023-12-25 10:14
Լրատվական գործակալություններ
Տեղի է ունեցել «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված կազմով նիստը
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քաղաքական խորհրդի ընդլայնված կազմով հերթական նիստը, որին մասնակցել են համայնքներում ներկայացված խմբակցության ղեկավարները և Երևանի թիմը։ Հայտնում են կուսակցության ֆեյսբուքյան էջում:
Ի թիվս ներքաղաքական տարբեր հարցերի, քննարկվել են Ալավերդիում տեղի ունեցած իշխանազավթումը, այնտեղ իշխանության վերականգնման համար նախատեսված դատական գործընթացն ու տեղում կուսակցության անելիքները։
Անդրադարձ է կատարվել նաև կուսակցության տարածքային ստորաբաժանումների աշխատանքների ակտիվացմանը, նոր տարածքային ստորաբաժանումների ստեղծման անհրաժեշտությանը։
News.am