ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ԽԱՂԱՐԿՈՒՄ Է 100 ՆՎԵՐ ՈՍԿՈՒ ԳՐԱՎՈՎ ՎԱՐԿԱՌՈՒՆԵՐԻՆ
2023 թ.-ի դեկտեմբերի 25-ից գալիք տարվա հունվարի 30-ը ոսկու գրավով վարկառուները կարող են մասնակցել Արդշինբանկի խաղարկությանը և շահել 100 նվերներից մեկը:
Խաղարկությանը մասնակցում են վարկառուների վարկային պայմանագրերի սերիական համարները: Հաղթողները կընտրվեն օնլայն ծրագրի միջոցով պատահականության սկզբունքով: Խաղարկության ամփոփումը կկայանա հունվարի 31-ին Արդշինբանկի ֆեյսբուքյան էջում օնլայն միացման ժամանակ:
Բոլոր 100 հաղթողների հետ մենք կապ կհաստատենք ակցիայի ավարտից հետո 10 օրվա ընթացքում:
Շահումները կուղարկվեն մասնաճյուղեր մինչև փետրվարի 29-ը:
Ակցիային մասնակցում են Արդշինբանկի բոլոր մասնաճյուղերը բացառությամբ՝ Զվարթնոց, Կասկադ, Հատիս, Բյուզանդ, Նալբանդյան, Վարդանանց և Գլխամաս մասնաճյուղերի:
Արդշինբանկում ոսկյա իրերի գրավադրմամբ վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով՝ սպառողական և գյուղատնտեսական նպատակների համար մինչև 600 % վարկ/գրավ հարաբերակցությամբ, 3-60 ամիս մարման ժամկետով:
Մանրամասներին ծանոթացեք հղումով:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: