Սանկտ Պետերբուրգում սկսվել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը

ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը, որն ավանդաբար Նոր տարուց առաջ գումարում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնարկել է Սանկտ Պետերբուրգում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Գագաթաժողովի հյուրընկալը՝ Ռուսաստանի նախագահը, հրավիրել է Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի գործընկերներին բանակցությունների սեղանի շուրջ և էքսկուրսիայի Սանկտ Պետերբուրգի պալատային համալիրներում։

Երեքշաբթի ցերեկը Համագործակցության երկրների ղեկավարները այցելել են «Պավլովսկ» թանգարան-արգելոց, այնուհետև նրանց սպասում են Ցարսկոյե սելոյում և Պետերգոֆում։

Պավլովսկում բոլոր հյուրերին, բացի Ադրբեջանի և Բելառուսի նախագահներից, որոնք այդ ժամանակ երկկողմ հանդիպում կանցկացնեն, Սուրբծննդյան ծիսերգերով դիմավորել է երգչախումբը։ Էքսկուրսիայից հետո պալատի սրահներից մեկում նախագահների համար ոչ մեծ համերգ է տրվել՝ «Հյուսիսային սիմֆոնիա» սիմֆոնիկ նվագախումբը և նրա մենակատարներ՝ թավջութակահար Սերգեյ Ռոլդուգինը և ջութակահար Պավել Միլյուկովը կատարել են մի քանի դասական վալսեր և ռոմանսներ։ Մինի-համերգը վարել է նախագահի միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։

ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովը կավարտվի զրույցով Ստրելնայում, Կոնստանտինովյան պալատում։

News.am