ՀՀԿ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ՆԻՍՏՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՆԱԵՎ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ

Սույն թվականի դեկտեմբերի 27-ին ՀՀ երրորդ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախագահ Հայկ Մամիջանյանը

«Նիստին ամփոփվել են նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին Գործադիր մարմնի անդամների հանդիպումները կուսակցության մարզերի շրջանային կազմակերպությունների ակտիվի և համակիրների հետ։

Նախագահ Սարգսյանի կողմից տրվել են ՀՀ մարզերում և Երևանում ծրագրերի մշակման և իրականացման հանձնարարականներ։ Քննարկվել են նաև ներքաղաքական և տարածաշրջանային զարգացումները»,- նշել է պատգամավորը։