Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ՀՀ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ԱՊԱԳԱՆ ՄՈՍԿՎԱ-ԹԵՀՐԱՆ ԶՈՒՅԳՆ Է
Հայաստանի անվտանգային ապագան ՌԴ-ի և Իրանի հետ սերտ դաշինքն է։ Նման կարծիք ունի ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Թե ԵԱՏՄ, իսկ հետո ԱՊՀ անդամ պետությունների հանդիպումը Սանկտ Պետերբուրգում, թե Իրանի ամենաբարձրաստիճան դիվանագետի այցը Հայաստան ցույց տվեցին, որ Հարավային Կովկասում առաջատար են դառնում ռեգիոնալ ուժերը։
Արևմուտքը չի ուզում, բայց ստիպված է լինելու հաշվի նստել այս իրողության հետ։ Փաշինյանի անվտանգային հաշվարկը հույս կապել Արևմուտքի հետ, հերթական անգամ տապալվեց։
Արևմտյան ֆորմատը Պրահայում հանձնեց ու ձևակերպեց Արցախի հանձնումն Ադրբեջանին, բայց փոխարենը, նույնիսկ անվտանգային պրիմիտիվ երաշխիքներ չտվեց ՀՀ-ին։
Այսպիսով, խաղն իրենց ձեռքն են վերցնում ռեգիոնալ խաղացողները՝ ՌԴ-ն, Իրանը և Թուրքիան։
Առաջին երկուսը մեր բնական դաշնակիցներն են, իսկ վերջինը՝ սպառնալիքը։
Հետևաբար՝ պետք է հասկանալ, որ ՀՀ անվտանգային ապագան Մոսկվա-Թեհրան զույգն է»,- գրել է Շարմազանովը։