Հայկ ԴԵՄՈՅԱՆ․ Ի՞ՆՉ ՉԻ ՏԵՍՆԻ ՁԵՐ ԵՐԵԽԱՆ՝ 7-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԳՐՔՈՒՄ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, ԵՊՀ դասախոս Հայկ Դեմոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է

«Ի՞նչ չի տեսնի Ձեր երեխան՝ 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքում

ա ոչ մի զենքի ու զինատեսակի լուսանկար չկա դասագրքում։ Ոչ բրոնզեդարյան շրջանից, ոչ ուրարտական, ոչ էլ անտիկ

ու միջնադարյան շրջանից (Կարծիք կա, որ պատճառը "խաղաղության դարաշրջանի" հռչակումն է, որպես պետական քաղաքականություն)

բ Հայկական լեռնաշխարհի հարյուրավոր բերդերից դասագրքում ընդգրկված է միայն Վանի բերդի լուսանկարը

գ Դասագրքի Բագրատունյաց արքայատոհմի պատմությանը վերաբերող բաժնում չկա Անի մայրաքաղաքի որևէ լուսանկար

դ Դասագրքում խոսվում է քրիստոնեության մասին, բայց այնտեղ բացակայում է Մայր տաճարի լուսանկարը։ Չկա վաղքրիստոնեական հայկական ճարտարապետության գոհարներից ՈՉ ՄԵԿԻ լուսանկարը։ Չկա ՍբՀռիփսիմեի տաճարի, Զվարթնոցի, Հաղպատի, Սանահինի, Մարմաշենի, Նարեկավանքի, Մշո Սուրբ Կարապետի, Անիի եկեղեցիների ու մյուսների լուսանկարները։

ե Դասագրքում ընդգրկված չէ որևէ խաչքարի լուսանկար։ Չի բացատրվում, թե ինչ է խաչքարը և երբ են ի հայտ եկել խաչքարագործության վաղագույն նմուշները։

զ Դասագրքում չի ներկայացվում հայկական ձեռագրական արվեստն ու ձեռագիր մատյաններ պատրաստելու տեխնիկան։ Այսպես, դասագրքում չկա Վեհամոր Ավետարանը, որն օգտագործվում է ՀՀ նախագահների երդմնակալության ժամանակ։

է շարունակելի․․․

Դասագիրքը վերնագրված է «Հայոց պատմություն»»:

Verelq.am