Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է Արարատ Միրզոյանի տեղակալներից մեկին

Պաշտոնից ազատվել է ՀՀ արտգործնախարարի տեղակալ Վահե Գևորգյանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համապատասխան որոշումը հրապարակվել է e-gov.am հարթակում։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վահե Գևորգյանին ազատել արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից»,– ասված է փաստաթղթում։

Նշենք, որ Արարատ Միրզոյանը ևս երեք տեղակալ ունի` Պարույր Հովհաննիսյանը, Մնացական Սաֆարյանը և Վահան Կոստանյանը։

Հիշեցնենք, որ Գևորգյանը փոխնախարար էր նշանակվել 2021 թվականի սեպտեմբերի 7-ին։

Sputnik Արմենիա