ԵԽ-ը կքննարկի Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության հարցը

Հունվարի 24-ին Եվրախորհրդարանը կանցկացնի համաժողով՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգության պաշտպանության միջոցներին, X-ում (նախկին Twitter) հայտնել է Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը:

«Լեռնային Ղարաբաղի հազարամյա հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը ոչնչացման, պղծման և յուրացման անմիջական սպառնալիքի տակ է»,- նշել է նա։

Լեքսմանի գլխավորած համաժողովը տեղի կունենա Բրյուսելում՝ Եվրախորհրդարանում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի աջակցությամբ։ 2023 թվականի հոկտեմբերին ամերիկյան Time ամսագիրը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղում հայկական ժառանգության ոչնչացման և մշակութային ցեղասպանության սպառնալիքի մասին՝ ի դեմս միջազգային հանրության անգործության։

2023 թվականի նոյեմբերի 9-ին Միրզոյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ էր արել առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ պաշտպանելու հայկական մշակութային ժառանգությունը։

Հունվարի 4-ին Արցախի մշակութային ժառանգության մոնիտորինգի «Monument Watch» նախագիծը հայտնել էր Արցախի Քաշաթաղի շրջանում Ադրբեջանի կողմից խաչքար-հուշաղբյուրի ոչնչացման մասին։

Armenia Today