2024-01-16 11:11
Լրատվական գործակալություններ
Ֆրանսիայի Սենատը կքննարկի հայ բնակչության՝ ԼՂ վերադառնալու իրավունքի մասին բանաձևը
Հունվարի 17-ին Ֆրանսիայի Սենատը կքննարկի Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող և ագրեսիայի և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ոտնահարման ցանկացած այլ փորձ կանխող բանաձևի նախագիծ։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի Սենատի պաշտոնական կայքում։
Բանաձևը նաև կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և պահանջում է հայ բնակչության՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքի երաշխիքներ։
News.am