«Հրապարակ». ԱԼԻԵՎԻ ՍՊԱՌՆԱԼԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԱՌԱՋԱՑՐԵԼ ԻՇԽՈՂ ԽՄԲԱԿՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ խմբակցությունը փակ հանդիպման և հաշվետվության է հրավիրել արտգործնախարար Արարատ Միրզոյանին։ Նախնական որոշմամբ հանդիպումը նշանակվել է հունվարի 24-ին՝ Ազգային ժողովում:

Վերջին շրջանում արտաքին քաղաքական գործընթացները, մասնավորապես Ադրբեջանի նախագահի սպառնալից հայտարարությունները, մտահոգություններ են առաջացրել իշխող խմբակում, ուստի որոշել են ԱԳ նախարարի հետ քննարկել իրավիճակը և հասկանալ՝ վտանգվա՞ծ է արդյոք խաղաղության պայմանագրի ստորագրումը, և ինչ առաջարկներ են վերջերս փոխանակել հայկական և ադրբեջանական կողմը, որոնք տարբեր պաշտոնյաներ հետընթաց են համարել»։

Aysor.am