2024-01-19 09:45
Լրատվական գործակալություններ
Մեծ Բրիտանիայի պետնախարարը կոչ Է արել Իսրայելին կանխել հարձակումները հայ համայնքի վրա
Ինչպես հայտնել է Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախումբը (AC UK), Մեծ Բրիտանիայի Միջազգային զարգացման հարցերով պետնախարար Էնդրյու Միտչելը կոչ է արել Իսրայելի իշխանություններին կանխել հարձակումները հայ համայնքի վրա:
«Առաջիկա շաբաթվա ընթացքում Երուսաղեմում բրիտանական հյուպատոսությունն այդ հարցով կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ», — ասված է պատգամավոր Էնդի Մաքդոնալդի հարցմանը պետնախարարի պատասխանում:
AlphaNews.am