2024-01-19 14:53
Լրատվական գործակալություններ
Տոյվո Կլաարը Բաքու չի մեկնելու
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի այցն Ադրբեջան չի նախատեսվում։
Այս մասին հայտնել է ԵՄ հատուկ ներկայացուցչի գրասենյակը՝ ի պատասխան APA գործակալության հարցման։
Հատուկ ներկայացուցչի գրասենյակից նշել են, որ Տոյվո Կլաարն այժմ այցով Հայաստանում է։
«Փաստինֆո»