Իրանի ՌԾՈւ-ն բաց ծով է ուղարկել մարտական և ուսումնական ռազմանավեր

Իրանի ռազմածովային ուժերը բաց ծով է ուղարկել «մարտական և ուսումնական» ռազմանավեր այնպիսի խնդրի կատարման համար, որը Իրանի ՌԾՈւ հրամանատար, դերծովակալ Շահրամ Իրանին անվանել է ռազմաթիրախային, տեղեկացրել է Mehr-ը։

Մարտական և ուսումնական նավերը՝ «Bushehr»-ը և «Tunb»-ը, ուրբաթ դուրս են եկել Իրանի Բանդար Աբաս քաղաքից։

Դերծովակալ Շահրամ Իրանին ասել է, որ իրանցի զինծառայողները ուղարկվում են միջազգային ջրեր և օվկիանոսներ՝ «ծանր և բազմապլան առաքելություն» կատարելու համար։

«Թշնամական դավադրությունները» նկատի ունենալով՝ հրամանատարն ասել է, որ ՌԾՈւ կուրսանտները ուսուցում կանցնեն ռազմանավերի վրա առաքելության շրջանակում և կպատրաստվեն ապագայում պատասխանատու առաջադրանքների կատարմանը։

Նա հիշատակել է նաև երկու խոշոր գործողության մասին, որոնք ներառել են ամերիկյան նավթային լցանավի կալանումը, որը խախտել էր Օմանի ծովի տարածքը՝ հայտարարելով, որ Իրանի ՌԾՈւ առաքելությունը «միջազգային և քաղաքական նշանակություն» ունի։

Նրա խոսքով՝ ներկայում չորս իրանական մարտական նավեր միաժամանակ կատարում են առաջադրանքներ միջազգային ջրերում։

News.am