ԱՐԵՎԵԼՅԱՆ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԱՎԵԼԻ ՔԱՆ 300 ՀՆԱԳՈՒՅՆ ԴԱՄԲԱՐԱՆՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

Արևելյան Չինաստանում հնագետները հայտնաբերել են ավելի քան 300 հնագույն դամբարաններ, հայտնում է Xinhua գործակալությունը։

Թաղումները հայտնաբերվել են Շանդունի արևելյան նահանգի Ջինան քաղաքում։ Խոսքը թաղումների մասին է, որոնք թվագրվում են Չինաստանի պատմության ամենատարբեր ժամանակաշրջանների՝ պատերազմող թագավորությունների ժամանակաշրջանից (մ.թ.ա. 475-221 թթ.) մինչև Քինգ դինաստիա (1644 - 1911 թթ.):

Նույն տարածքում հնագետները հայտնաբերել են նաև մի քանի հնագույն վառարաններ, ութ հորեր և 850 այլ արտեֆակտներ, այդ թվում՝ կավե ամաններ, կերամիկական թիթեղներ և մետաղադրամներ։ Ջինանի հնագիտության ինստիտուտի տվյալներով՝ հայտնաբերված դամբարանները դասավորված են կարգով։ Գիտնականները նաև նշել են, որ պատերազմող պետությունների ժամանակաշրջանից մինչև Վեյ և Ջին դինաստիաները (220-420 թթ.) թվագրվող գերեզմանային համալիրները, հավանաբար, օգտագործվել են հարյուրավոր տարիներ, ինչը հարուստ նյութ է ապահովել հետազոտության համար:

News.am