2024-01-24 10:26
Լրատվական գործակալություններ
Արցախահայության իրավունքների պաշտպանության պահանջով ցույց կանցկացվի եվրոպական ավելի քան 50 քաղաքներում
Հունվարի 27-ին և 28-ին, Եվրոպական ավելի քան 50 քաղաքներում կայանալու են հանրահավաքներ, ինչպես 2023 թվականի հոկտեմբերի 1-ին անցկացրած ցույցերը տարբեր երկրներում։ Հայտնում են Վրաստանի հայ համայնքի ֆեյսբուքյան էջում:
Իսկ Թբիլիսիում ցույցը կկայանա հունվարի 28-ին, ժամը` 14:30-ին Եվրոմիության ներկայացուցչության գրասենյակի դիմաց (Հասցե` Իլիա Ճավճավաձե 64)
հետևյալ պահանջներով`
-Պաշտպանել արցախահայության իրավունքները
-Ազատ արձակել հայ ռազմագերին և պատանդներին
-Պաշտպանել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը
-Պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ:
News.am