2024-01-24 17:38
Լրատվական գործակալություններ
Իլ-76-ում գտնվողները բոլորը զոհվել են
Ոչ ոք ողջ չի մնացել Բելգորոդի մարզում Իլ-76 տրանսպորտային ինքնաթիռի կործանման հետևանքով, հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը Թելեգրամ-ալիքում։
«Կորոչենսկի շրջանում կործանվել է տրանսպորտային ինքնաթիռ, որն ընկել է դաշտում, բնակավայրից ոչ հեռու։ Ինքնաթիռում գտնվողները բոլորը մահացել են»,- գրել է Գլադկովը։
Նրա խոսքով՝ այժմ ինքնաթիռի ընկնելու վայրը օղակված է, բոլոր օպերատիվ ծառայությունները գտնվում են այստեղ, կատարվում են քննչական միջոցառումներ։ Բացի այդ, այստեղ է ժամանելու հանձնաժողով՝ պարզելու աղետի պատճառները։
News.am