Foreign Policy. ԱՄՆ-Ը ԴԻՏԱՐԿՈՒՄ Է ՍԻՐԻԱՅԻՑ ԶՈՐՔԵՐԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԴՈՒՐՍԲԵՐՄԱՆ ՀԱՐՑԸ

ԱՄՆ-ը դիտարկում է Սիրիայից ամերիկյան զորքերի ամբողջական դուրսբերման հնարավորությունը։ Այս մասին գրում է Foreign Policy ամսագիրը՝ հղում անելով Պետդեպարտամենտի ու Պենտագոնի չորս պաշտոնյաներին։

Հրատարակության տվյալներով՝ ամերիկյան վարչակազմը ներկայումս քննարկում է, թե երբ և ինչպես կարող են դուրս բերել զորքերը, թեև վերջնական որոշում դեռ կայացված չէ։

Պարբերականը նշում է, որ ամերիկյան զորքերի հնարավոր դուրսբերումը քաոս կառաջացնի և ահաբեկչական սպառնալիքների արագ աճ։ Սակայն, ինչպես գրում է հրատարակությունը, ԱՄՆ քաղաքական շրջանակներում հստակ զգացողություն կա, որ այս հարցն ակտիվորեն քննարկվում է և արդեն ընկալվում է որպես անխուսափելի։

News.am