ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱԿԵԴՈՆԱՑՈՒ ՀՈՐ, ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ԵՎ ՈՐԴՈՒ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԸ

Տարիներ շարունակ տևած հետազոտություններից հետո գիտնականները կարողացան հայտնաբերել երեք դամբարաններից, որոնք պատկանում էին Ալեքսանդր Մակեդոնացու ընտանիքին։

Դամբարանները գտնվում են Հունաստանի հյուսիսում գտնվող Վերգինա Մեծ բլուրում:

Ըստ նոր տվյալների՝ այնտեղ ընկած են Ալեքսանդրի հոր, խորթ մոր, խորթ եղբայրների և որդու աճյունները։ Այս մասին հայտնում է Journal of Archaeological Science: Reports-ը։

Երկրորդ դամբարանում կային տղամարդու և կնոջ մնացորդներ, ովքեր իրենց կյանքի ընթացքում հաճախ էին ձիավարում: Ըստ գիտնականների՝ դրանք պատկանել են Ալեքսանդրի խորթ եղբորը՝ Արրիդեուս թագավորին և նրա կնոջը՝ «կին ռազմիկ» Ադեա Եվրիդիկեին։

III դամբարանում, ըստ հետազոտողների, թաղված է Մակեդոնացու որդին՝ Ալեքսանդր IV-ը, ով մահացել է դեռահաս տարիքում։

News.am