Իսլանդիայի ներկայացուցիչը դարձել է ԵԽ-ի մարդու իրավունքների նոր հանձնակատար

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը հունվարի 24-ի իր նիստում Մարդու իրավունքների նոր հանձնակատար է ընտրել Իռլանդիայի ներկայացուցիչ, ԵՄ հիմնարար իրավունքների գործակալության ղեկավար Մայքլ Օ'Ֆլահերթիին։

Օ՛Ֆլահերտին ստացել է քվեարկությանը մասնակցած 211 պատվիրակներից ԵԽԽՎ 104 պատվիրակների աջակցությունը։ Նա կփոխարինի Դունյա Միյատովիչին Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի պաշտոնում, որի վեցամյա մանդատը լրանում է ապրիլի 1-ին։

Պաշտոնի մյուս երկու թեկնածուներն էին ավստրիացի իրավապաշտպան Մանֆրեդ Նովակը և բուլղարացի քաղաքական գործիչ և պաշտոնյա Մեգլենա Կունևան։

News.am