Համաշխարհային տնտեսական մրցավազքում Միացյալ Նահանգները նախորդ տարի առաջ է անցել Չինաստանից

Աշխարհի առաջատար տնտեսությունը դառնալու մրցավազքում Միացյալ Նահանգները նախորդ տարի առաջ է անցել Չինաստանից, գրում է «Bloomberg»-ը։

Գործակալության փոխանցմամբ՝ 2023 թվականին Միացյալ Նահանգների ՀՆԱ-ն աճել է 6,3%-ով, իսկ Չինաստանինը՝ 4,6%-ով։

Ցուցանիշները, ըստ աղբյուրի, վկայում են, որ ամերիկյան տնտեսությունը չինականի համեմատ ավելի լավ վիճակում է դուրս գալիս կորոնավիրուսի հետևանքով առաջացած ճգնաժամից։

News.am