Զախարովան Ռասուլզադեի տարեդարձի առթիվ. Մենք մեր գնահատականները փոխանցել ենք ադրբեջանական կողմին

Մոսկվան մեկնաբանել է Ադրբեջանում Մամեդ Էմին Ռասուլզադեի 140-ամյակի տոնակատարությունը։

«Մենք այդ հարցի վերաբերյալ մեր գնահատականները փոխանցել ենք ադրբեջանական կողմին և կապի մեջ ենք նրանց հետ», - հունվարի 26-ին կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության հիմնադիրներից մեկը՝ Մամեդ Ռասուլզադեն, եղել է Ռուսական կայսրության և Խորհրդային Միության համոզված թշնամին և համագործակցել է Հիտլերի հետ։

News.am