Սալոմե Զուրաբիշվիլին վիրավորվել է, որ իրեն հնարավորություն չեն տվել հանդիպել Փաշինյանի հետ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վիրավորվել է, որ իրեն թույլ չեն տվել հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, գրում է Sputnik Գրուզիան։

Նշվում է, որ Վրաստանի նախագահը ողջունում է Հայաստանի վարչապետի այցը երկիր, սակայն ցավում է, որ իրեն հնարավորություն չի տրվում հանդիպել և պատշաճ ընդունել բարեկամ երկրների ղեկավարներին։

«Ցավալի է նաև, որ համապատասխան գերատեսչությունները նախագահին չեն տեղեկացնում երկրում նախատեսված բարձրաստիճան այցերի, հանդիպումների կամ միջոցառումների մասին», – նշված է հայտարարության մեջ:

Զուրաբիշվիլին ավելի վաղ դժգոհել էր, որ իրեն թույլ չեն տվել հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ, թույլ չեն տվել ելույթ ունենալ միջոցառումների ժամանակ։ Նա հաճախ է բողոքում, որ իրեն անտեսում են։

Sputnik Արմենիա