2024-01-30 08:53
Լրատվական գործակալություններ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հարցով հանձնաժողովները կհանդիպեն մինչև հունվարի վերջ
Մինչև հունվարի վերջ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցերով երկու երկրների հանձնաժողովների հանդիպումը։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
Թե կոնկրետ որ օրը կկայանա հանդիպումը փոխվարչապետի գրասենյակից չեն հստակեցնում:
Ավելի վաղ կառավարությունից նշել են, թե հանդիպմանը քննարկվելու է հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագիծը: