«Հրապարակ». ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՍԿՍԵԼ Է ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆԵԼ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԽԱՂՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՏ

«Հրապարակ» թերթը գրում է. «Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և ՔՊ-ականների հարաբերությունները թևակոխել են լարված անվստահության տիրույթ` ՔՊ-ում այլևս չկա նախկին ջերմ վերաբերմունքն իրենց արևմտամետ թիմակցի նկատմամբ, քանի որ Գրիգորյանն ինչ-որ պահից տարանջատվել է թիմից և առաջին պլան եկել:

Բոլորը նկատել են, որ արցախյան ծագումն ուրացած Արմեն Գրիգորյանին Արևմուտքն առանձնացնում է ՔՊ-ականներից և անգամ Նիկոլ Փաշինյանի իրավահաջորդ է դիտում: Եվ եթե Փաշինյանը չկատարի արևմտյան պահանջները` հրաժարվի պայմանագիր ստորագրելուց և Ռուսաստանի դեմ հստակ քաղաքականություն չվարի, ապա չի բացառվում, որ նրան փոխարինեն Գրիգորյանով, ով անմռունչ և մեծ հաճույքով նրանց ծրագրերը կյանքի կկոչի։

ՔՊ ներթիմային քննարկումներում ասում են, որ եթե սկզբում Փաշինյանը լուրջ չէր վերաբերվում այս սցենարին, ապա այժմ նրան սկսել է անհանգստացնել Արմեն Գրիգորյանի ինքնուրույն խաղն Արևմուտքի հետ»:

News.am