2024-01-30 13:28
Լրատվական գործակալություններ
ՔՊ խմբակցությունը հանդիպման է կանչել Ավինյանին
NEWS.am-ի տեղեկություններով այսօր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդիպման է հրավիրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին:
Պատճառն այն է, որ վերջին օրերին տեղացած ձյան հետևանքով քաղաքացիներից բազմաթիվ դժգոհություններ կան, Երևանում ձնամաքրման հարցում իրավիճակը հեռու է բավարար լինելուց:
Բացի դրանից, վերջին շրջանում քննարկվող բազմաթիվ հարցերում անհամաձայնություն կա ՔՊ-ականների և Տիգրան Ավինյանի միջև, այդ թվում թենիսի կորտերը քանդելու հարցում: ՔՊ-ում շատերը պնդում են, որ Ավինյանը լավ չի աշխատում: