2024-01-30 17:46
Լրատվական գործակալություններ
Գերմանական Eurowings ավիաընկերությունը մայիսից նախատեսում է մեկնարկել Երևան-Բեռլին ուղիղ թռիչքները
Գերմանական բյուջետային Eurowings ավիաընկերությունը 2024 թվականի մայիսից նախատեսում է մեկնարկել Երևան-Բեռլին ուղիղ թռիչքները։ հայտնումեն ՀՀ Զբոսաշրջության կոմիտեից:
«Մենք անհամբեր սպասում ենք դիմավորելու Գերմանիայից ժամանող նոր զբոսաշրջիկներին: Անկախ նրանից պատմության սիրահար եք, մշակույթի թե բնության, կամ պարզապես արկածներ որոնող՝ Հայաստանն առաջարկում է տարատեսակ փորձառություններ բոլորի համար, ուստի ճամփորդիր Հայաստան՝ բացահայտելու թաքնված ուղին»- նշել է ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։
Բեռլին-Երևան թռիչքներն այժմ հասանելի են Eurowings-ի պաշտոնական կայքում: Չվացուցակների, ուղեվարձերի և ծառայությունների մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք ՝ https://www.eurowings.com/en.html:
News.am