ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊՐՈՔՍԻ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ՞ ՓՈԽԵԼ ԻՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Փաշինյանի համար դժվար կլինի նոր Սահմանադրությունը ընդունել անգամ Ազգային ժողովով

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է

 

«Թուրքիայի խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի նախագահ, Թուրքիայի Հանրապետության պաշտպանության նախարարության նախկին ղեկավար Հուլուսի Աքարը Բաքու կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ որոշ երկրներ, իբր, ցանկանում են Հայաստանը պրոքսի պետություն դարձնել»։

Եթե Հայաստանը հետևի նրանց ասածներինին, ապա կարող է հայտնվել նույն վիճակում, որում 44-օրյա պատերազմի ժամանակ էր, երբ լուրջ հարված ստացավ», — ասել է Աքարը: Նրա խոսքով, Բաքուն և Անկարան փորձում են ապահովել, որ Ադրբեջանի խաղաղության առաջարկը Հայաստանին արագ ընդունվի Երևանի կողմից, «և այդպիսով տարածաշրջանում որքան հնարավոր է շուտ տիրի կայունությունը»։

Մի կողմ թողնենք նույնիսկ այն, որ Ադրբեջանն ինքը վաղուց արդեն թուրքական պրոքսի-երկրի է (և ոչ միայն Թուրքիայի, այլև Մեծ Բրիտանիայի պրոքսին է) և նկատենք, որ իրականում այս հայտարարությամբ Աքարը պաշտպանել է Ադրբեջանի կողմից Հայաստանին ուղղված պահանջը՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխության, երկրի Անկախության հռչակագրի մերժման վերաբերյալ։

Ակնհայտ է նաև, որ Նիկոլ Փաշինյանը գնում է Անկարայի և Բաքվի պահանջների իրականացման ճանապարհով. նա հայտարարեց երկրում նոր Սահմանադրություն ընդունելու և չորրորդ հանրապետություն ստեղծելու անհրաժեշտության մասին, և ակնհայտ է նաև, որ ջանասիրաբար «կղերական բյուրոկրատի» պես նա «գերազանցում է պլանը», ինչի պատճառով էլ ԱԺ նախագահը հայտարարում է Հայաստանի զինանշանի և օրհներգի փոփոխության անհրաժեշտության մասին:

Սակայն ուշագրավ է նաև այն, որ Փաշինյանն ինքն էլ է հասկանում, որ սահմանադրական հանրաքվեում (նույնիսկ վարչական ռեսուրսի օգտագործումը հաշվի առնելով) նոր սահմանադրության ընդունման համար 650 հազարից ավելի ձայն հավաքելը գրեթե անհնար կլինի, ու արդեն հիմա հայկական լրատվամիջոցները հայտնում են, որ Փաշինյանը հանձնարարել է իր թիմի «իրավաբանական համայնքին» գտնել «լազեյկաներ», որպեսզի Ազգային ժողովի միջոցով փոփոխություններ մտցնեն Սահմանադրության մեջ արդեն մինչև հանրաքվեն։ Մասնավորաբար, ցանկանում են փոխել 207-րդ հոդվածը, այսինքն, այն դրույթը, որ հանրաքվեի դրված ակտն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը:

Ակնհայտ է, որ այս փոփոխությունների ընդունումը նախերգանք է լինելու նոր Սահմանադրության ընդունման՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների նվազագույն մասնակցությամբ։ Սակայն Սահմանադրական փոփոխությունների ԱԺ ներմուծման այս գործընթացը ընդդիմության համար շանս է, որպեսզի կարողանա ապահովել, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կորցնի իր թվացյալ միասնությունը…

Միաժամանակ, վերադառնալով Փաշինյանի բարձրացրած թեմային, թե Երևանն ու Բաքուն պետք է միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության փոխադարձ երաշխիքներ տրամադրեն, արժե հասկանալ հետևյալը՝ Ադրբեջանը կփոխի՞ իր սահմանադրությունը։

Եթե իրադարձությունների զարգացման Փաշինյանի վարկածը ճիշտ է, ապա Իլհամ Ալիևի ռեժիմն էլ իր հերթին պետք է սահմանադրական փոփոխություններ կատարի, քանի որ Ադրբեջանի գործող սահմանադրությունը հիմնված է 1918 թվականին ընդունված «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության մասին» ակտի վրա։ Այսինքն՝ ներկայիս Ադրբեջանը իրեն հռչակել է մուսավաթական Ադրբեջանի իրավահաջորդ, ինչը նշանակում է տարածքային պահանջներ ներկայիս Հայաստանի Հանրապետությանը։ Սա նշանակում է, որ Բաքուն չի ընդունում Հայաստանը 29 800 քառակուսի կիլոմետրի սահմաններում։

Արժե հարցնել՝ ի՞նչ պատճառով պաշտոնական Երևանը չի բարձրացնում այս հարցը։ Ինչո՞ւ պաշտոնական Երևանը չի բարձրաձայնում Բաքվի և Անկարայի միջև ստորագրված Շուշիյի հռչակագրի մասին հարցը, որն արտացոլում է իր տարածքում հաղորդակցությունները վերահսկելու Հայաստանի ինքնիշխան իրավունքի վերաբերյալ պահանջները:

Իսկ գուցե Փաշինյանն ու իր թիմը դա չեն անում, քանի որ հասկանում են, որ Հայաստանում իրենց սկսած գործընթացները երկիրը տանելու են ոչ թե «չորրորդ հանրապետության ստեղծման», այլ Հայաստանի անդառնալի ոչնչացման։

Մտածե՛ք այս ամենի մասին…»։

Alpha News