2024-02-02 13:50
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանցիները ապամոնտաժել են Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի հուշարձանը
Տելեգրամյան փակ ալիքներից պարզ է դառնում, որ ադրբեջանցիները սկսել են ապամոնտաժել Արցախում տեղակայված պատմամշակութային հուշակոթողները, մասնավորապես, Արցախյան առաջին ազատամարտի հաղթանակը խորհրդանշող և Արցախի հերոսներին նվիրված հուշարձանները։
Ըստ աղբյուրների՝ երեկ (01.02.2024թ.) ապամոնտաժել են Ստեփանակերտում՝ Բեկորի պուրակում տեղադրված Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկորի) հուշարձանը, ինչպես նաև այլ ազգային սիմվոլներ։
Aysor.am