2024-02-05 16:11
Լրատվական գործակալություններ
0
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՊԵՏՔ Է ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆՎԻ
Ադրբեջանում պետք է նոր Սահմանադրություն ընդունվի: Այս մասին գրում է ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:
«Չի կարող նվազագույն չափով խելամիտ և իրավաչափ գնահատվել այն երկրի սահմանադրությունը, որով բացառապես ադրբեջանցիներից բաղկացած առանձին տարածքներում սահմանվել է ձևական ինքնավարություն (օրինակ՝ Նախիջևանի ինքնավար հանրապետություն)՝ անհասկանալի է, թե ո՞ւմ համար և ո՞ւմ որոշմամբ, մինչդեռ՝ կոպտորեն անտեսվել են ԻՐԱԿԱՆ ազգային փոքրամասնությունների տարրական իրավունքները, ընդհուպ ազգային ինքնորոշման իրավունքը:
Նշված Սահմանադրության նախաբանում ակնարկ է արվում ի բնե գոյություն չունեցող «բազմադարյա պետականության ավանդույթները» շարունակելու իբր առաքելության և ագրեսիվ նկրտումների մասին և այլն ...»,- գրել է նա: