Վահագն ՍԱՐՈՅԱՆ․ ԱՅՍՕՐ ՏԵՍԱՆՔ ԱՎԵՐԱԿՆԵՐԻ ՎՐԱ ԿԱՌԱՎԱՐԵԼՈՒ ԱԼԻԵՎԻ ՀԱԿՈՒՄԸ, ՀՈԳԵԲԱՆՆԵՐԸ ԴՐԱՆ ԱՍՈՒՄ ԵՆ «ԹԵՐԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ԲԱՐԴՈՒՅԹ»

Փետրվարի 7-ին Իլհամ Ալիևը սեփական վերընտրությունն ապահովող արտահերթ բեմադրված ընտրությունների ժամանակ քվեարկությունն իրականացրեց օկուպացված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։ Այս քայլի էժանագին քարոզչական էֆեկտների շուրջ Panorama.am-ը զրուցեց անվտանգային հարցերով փորձագետ Վահագն Սարոյանի հետ։

«Ալիևի այդ քայլը թե՛ ներքին, թե՛արտաքին քարոզչություն է նշաննակում։ Իր ներքին լսարնին իբր ցույց է տալիս, թե ՝ մեր սեփականությունը, որպես այդպիսին, այլևս փաստ է։ Սեփականության դիրքերից է հանդես գալիս։

Արտաքին քարոզչության առումով մենք կարող ենք ասել, որ ուղիղ ազդեցություն ունի Հայաստանի և ընհանրապես՝ հայկական աշխարհի հոգեբանական կողմի վրա։

Երրորդ՝ Արցախի հայթափման, Ստեփանակերտի հայաթափման պայմաններում, ուղղակի այդպիսի քարոզչական քայլն, ըստ էության, էժանագին էֆեկտ ունի, որովհետև, եթե մի տեղ չկա այն բնակչությունը, որի համար ամբողջ 30 և ավելի տարիներ իրենց համար պայքարի կրեդո էին դարձել հայաթափելը, ուժով վերցնելը, պատերազմ անելը և այլն, ապա այստեղ մենք տեսնում ենք փլատակների կամ ավերակների վրա կառավարելու հակում։ Հոգեբանները դրան ասում է «թերարժեքության բարդույթ»։

Ինչքան էլ Ադրբեջանական կողմը նշում է, որ Արցախում, որպես այդպիսին, ամեն ինչ նորմալ է ապրելու համար՝ արցախցին ադրբեջանական սահմանադրությամբ և քաղաքացիությամբ, անգամ իր հայրենի հողում ապրելուն համաձայն չէ։ Սա նշանակում է, որ դրա օրինակները արցախցին տեսել է Սումգաիթում, Մարաղայում, Բաքվում, 1988 թվականից հետո և նաև՝ դրանից տասնամյակներ առաջ։

Մենք այդ օրինակները տեսել ենք, որ հայկական բնակչությունն զուտ թիրախավորվում էր նրա համար, որ ինքը հայ է, այս պայմաններում ոչ մի արցախցի չի կարող իր հայրենի հողում ապրել ադրբեջանական օրենքներով և Ադրբեջանի տված կարգավիճակով։

Ալիևն ընդամենը փորձում է ինքնահաստատվել։ Այս քայլերը կարող ենք նաև Շուշիի՝ ամբողջ մուսուլմանական աշխարհի մշակութային մայրաքաղաք հռչակելու տրամաբանության մեջ դիտարկել։ Հռչակեցին, բայց՝ արդյո՞ք դարձավ։ Եկավ Ստեփանակերտում ընտրություններ բեմադերց, քվեարկություն բեմադրեց, բայց արդյո՞ք Ստեփանակերտը դարձավ ադրբեջանական։ Դրանք դեռևս ժամանակի մեջ պարզելու հարցադրումներ են, որոնք իրենց մեջ մեծ հարցականներ են պարունակում»,-ասաց Վահագն Սարոյանը։

Panorama.am