Վարուժան ԳԵՂԱՄՅԱՆ․ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԼԻԱՐԺԵՔ ԱՊԱՄՈՆՏԱԺՎՈՒՄ Է

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.

«Հայկական պետությունը լիարժեք ապամոնտաժվում է: Հաջորդ քայլով` կլինի ինքնության փոփոխությունը: Օրինակ պետական մարմինները կդադարեն ծննդյան վկայական տալ Արարատ, Անի կամ Մոնթե անունով երեխաներին: Կամ կարգելվեն հայկակակ ազգային երգ ու պարի խմբերի գործունեությունը: Էլ պետական խորհրդանիշների մասին չեմ հիշեցնում. դրանք արդեն փոփոխման փուլում են:

Այս ամենի արդյունքում և եղած հայկականի փոխարեն Հայաստանը դրսից կառավարողների խմբավորումը ստեղծելու է հարկ վճարողների անդեմ միավորում, որն աստիճակաբար կենտրոնանալու է մեկ փոքր տարածքում (օրինակ` Կոտայքի մարզում):

Մնացածը` կանցնի Թուրքիային կամ Ադրբեջանին:

Կասկածու՞մ եք ասածներիս:

2020-ի գարնանն ու ամռանն էլ էիք կասկածում, որ պատերազմ է լինելու ու Արցախը հանձնելու են:

2021-ին կասկածում էիք, որ թուրքերը կմտնեն Սյունիք ու Ջերմուկ: Դե իսկ էս բոլոր տարիներին կասկածում էիք, որ իրավիճակը կհասնի սրան»։

Panorama.am