Պուտինը նորից հրաժարվել է մասնակցել նախընտրական դեբատներին

Ռուսաստանի գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, որն առաջադրվում է հինգերորդ ժամկետի համար, նորից հրաժարվել է մասնակցել նախընտրական բանակռիվներին։ Նա երբեք դրանց չի մասնակցել։

Պուտինի ընտրական շտաբը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տեղեկացրել է անվճար հեռուստա- և ռադիոեթերից թեկնածուի հրաժարվելու մասին, որը հատուկ տրամադրում են բանակռիվների համար, տեղեկացրել են ԿԸՀ-ում։

Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բանավեճից Պուտինի խուսափելը արդարացրել է նրա «լարված ժամանակացույցով«, որն «արմատապես տարբերում է» Պուտինին մյուս թեկնածուներից։

Պուտինը երբեք չի մասնակցել նախընտրական բանակռիվներին՝ խուսափելով դրանցից տարբեր պատրվակներով։ Տարբեր տարիների Պուտինը դրանք անվանել է «անխիղճ գործ», անհետաքրքիր և անիմաստ, իսկ Պեսկովն ասել է, որ բանակռիվների համար Պուտինին անհրաժեշտ են արձակուրդ և մրցակից, որն «առայժմ չի հասունացել»։

2024թ. նախագահի պաշտոնի մյուս հավակնորդները՝ Վլադիսլավ Դավանկովը («Նոր մարդիկ»), Լեոնիդ Սլուցկին (ՌԼԴԿ) և Նիկոլայ Խարիտոնովը (ՌԴԿԿ), կարծիքներ կփոխանակեն դաշնային հինգ պետական ալիքներում և երեք ռադիոկայաններում փետրվարի 19-ից։

News.am