Հայկ ՄԱՄԻՋԱՆՅԱՆ․ ՔԱՆԻ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՊԵՍ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ, ԱՆՀՆԱՐ Է, ՈՐ ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎՏԱՆԳ ԼԻՆԻ
Այս մակարդակի անվտանգային խնդիրներ ունեցող երկրում փոխարեն այդ հարցերով զբաղվեն, զբաղված են քաղբանտարկյալների նկատմամբ գործեր կարելով: Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ ցավակցելով այսօր զոհվածների հարազատներին։
«Քանի դեռ Փաշինյանը գոյություն ունի քաղաքականապես՝ անհնար է, որ մեր պետությունն անվտանգ ու խաղաղ ապրի»,-ասաց նա:
Հարցին, թե ինչո՞ւ ընդդիմությունը գործնական քայլեր չի ձեռնարկում՝ Մամիջանյանը պատասխանեց, որ կոնկրետ ՀՀԿ-ի համար որևէ բան չի փոխվել, իշխանափոխությունն ինչպես եղել է օրակարգի առաջին հարցը, այդպես էլ շարունակում է մնալ:
«Հաշվի առնելով, որ յուրաքանչյուր փորձից հետո հայրենասերներն ավելի թույլ են դառնում, իսկ փաշինյանենք ավելի լկտի ու «համարձակ»՝ հայրենիքը հանձնելու տեսանկյունից, անհրաժեշտ է ընտրել այնպիսի մի պահ, որ այդ փողոցային պայքարի մեկնարկը լինի վերջին հաղթականը: Խնդրում եմ՝ ասածս չընկալել, թե ես կասկածի տակ եմ դնում նախորդ պայքարի փուլերը, իրադարձությունները, դրանք նույնպես որոշակի ազդեցություն ունեցել են, որոշակի արդյունքների հասել են, բայց մեր բոլորի ընդհանուր նպատակին հասնել չենք կարողացել»։