2024-02-17 09:33
Լրատվական գործակալություններ
Ֆրանսիայի խորհրդարանի հանձնաժողովը դատապարտել է Բաքվին
Ֆրանսիայի Ազգային ժողովի միջազգային հարցերի հանձնաժողովը բանաձև է ընդունել, որով դատապարտում է Ադրբեջանի կողմից Ղարաբաղի հայերի էթնիկ զտումները։
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ֆրանսիացի պատգամավոր Հյուբեր Ժյուլիեն-Լաֆերիերը: Գրառման մեջ ասվում է. «Բանաձևը Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու պահանջ է պարունակում»,- գրել է նա։
News.am