Սամվել ՆԻԿՈՅԱՆ․ ՇԱՏ ՇՈՒՏ Է ԽՈՍԵԼ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԲՈՒՐԳԻ ՃԱՔԵՐԻ ՄԱՍԻՆ

Շատ շուտ է խոսել իշխանական բուրգի ճաքերի մասին: Այս մասին այսօր՝ փետրվարի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանը։

«Նիկոլի մոտ միշտ անհրաժեշտություն կա հասարակության մի մասին ինչ-որ իրադրությունով կերակրել: Հների կերպարները սպառվել են, դրա համար սկսել է յուրայինների հետ նման կերպ վարվել»,-ասաց նա՝ անդրադառնալով Վահան Քերոբյանի հրաժարականին:

Հարցին՝ Քերոբյանը ևս դառնալու է «նախկին», Նիկոյանը պատասխանեց. «Արդեն, կարծում եմ՝ նա նախկին է»:

Նա պատմեց, որ իրեն զարմացրել է, երբ «նախկին», հետո այս իշխանության օրոք ամենաբարձր պաշտոն զբաղեցնող մեկը՝ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը,, որին աշխատանքից հանել էին եկել էր ընդդիմության հանրահավաքին. «Ես չէի տեսել, այլապես կգնայի և իրեն դուրս կշպրտեի: Նա իրավունք չունի, նա Նիկոլի հետ հավասար պետք է պատասխան տա, այլ ոչ թե գա կանգնի և փորձի սրբագրվել: Քերոբյանը ուրիշ տարբերակ է, ինքը նախարար է եղել, ինքն էլ չիմացավ՝ ինչու եկավ, ինչու է գնում:

Նիկոլը թույլ չի տալիս, որպեսզի բնակչության 20 տոկոսը, որ դեռ մնում է իր ազդեցության տակ, մտածի, քանի որ ինքը հասկանում է, որ մտածող քաղաքացին վտանգավոր է իր համար: Դրա համար էլ նրանց անընդհատ կերակրում է ինչ-որ բաներով: Սա ընդունեք որպես կերակուր տալու հերթական օպերացիան»,- ընդգծեց Նիկոյանը:

News.am