2024-02-17 15:52
Լրատվական գործակալություններ
0
Վիտալի ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԺՈՂՈՎՆ ՈՒ ԲՈԼՈՐԻ ԳՈՐԾՈՒՂՈՒՄԸ
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանն ուշադրություն է հրավիրել երկու օր առաջ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեղած հայտարարություններին ու դրան հաջորդած զարգացումներին.
«2 օր առաջ Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ ադրբեջանը պլանավորում է հարձակում, և ուժի միջոցով ցանկանում է տարածքներ գրավել:
Հաջորդ օրը երկրից բացակայում են, կառավարության ղեկավարը, փոխվարչապետը, ՊՆ նախարարը, ԱԺ նախագահը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Դա նույնն է, որ զորամասի հրամանատարը ժողով անի, և իր ենթականերին ասի, որ պետք է զգոնությունը բարձրացնել, քանի որ հարձակման վտանգ կա և այլն, ու հաջորդ օրը տեղակալների հետ միասին մեկնի գործուղման»։