ՄՈՐԵԽՆԵՐԻ ԲԱԶՄԱՄԻԼԻՈՆԱՆՈՑ ՊԱՐՍԵՐՆ ԱՇԽԱՐՀԻ ՏԱՐԲԵՐ ՄԱՍԵՐՈՒՄ ՀԱՐՁԱԿՎՈՒՄ ԵՆ ՑԱՆՔԱՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ

Մորեխների պարսերը կարող են հայտնվել միաժամանակ մի քանի վայրերում հետազոտողները դա կապում են հորդառատ անձրևների և քամիների հետ, ինչը, ավաղ, վատ լուր է հատկապես կլիմայական ճգնաժամի համատեքստում, գրում է «Live Science»-ը։

Ավելին, գիտնականները կանխատեսում են, որ կլիմայի փոփոխության պատճառով բերքով սնվող գիշատիչ մորեխների տարածման արեալը կմեծանա 25%-ով, հայտնում է «FocusW-ը։ Հետազոտության հեղինակները նշում են, որ իրենց աշխատանքն առաջինն է, որը ցույց է տալիս մորեխների զանգվածային հարձակումների և եղանակային պայմանների միջև առկա կապը:

Հետազոտողները պարզել են, որ մորեխի ձվերի նորմալ զարգացման համար հողի բարձր խոնավություն է անհրաժեշտ, իսկ առատ տեղումների արդյունքում բույսերի աճն արագանում է՝ ապահովելով փարթամ մշակաբույսեր՝ որպես ձագերի համար սննդի պատրաստի աղբյուր: Դրա շնորհիվ մորեխի ձագերն արագ մեծանում են և պարսերով օդ բարձրանում։ Միևնույն ժամանակ, ուժեղ քամին օգնում է մորեխների պարսերին երկար տարածություններ անցնել և նոր վայրերում հայտնվել։

Միայն մեկ պարսի մեջ կարող են լինել տասնյակ միլիոնավոր միջատներ և տարածվել մոտ 2400 քառակուսի կիլոմետր տարածքի վրա: Միևնույն ժամանակ, Հյուսիսային Աֆրիկայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքի և Ասիայի որոշ հատվածներում մորեխների զանգվածային հարձակումների պատճառով մեկ օրում հարյուրավոր հեկտարների հասնող բերք կարող է ոչնչանալ, ինչը կբավարար կլիներ մոտ 35 հազար մարդու կերակրելու համար։

News.am