ԱՄՆ Կոնգրեսը հանգստյան օրերին չի կարողացել պայմանավորվել մարտին շաթդաունից խուսափելու շուրջ

Ամերիկացի օրենսդիրները հանգստյան օրերին չեն կարողացել հասնել երկկուսակցական պայմանավորվածությունների դաշնային կառավարության աշխատանքի ֆինանսավորման օրինագծի վերաբերյալ՝ խուսափելու համար շաթդաունից մարտի սկզբին։ Այս մասին վկայում է Սենատում դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Չաք Շումերի (Նյու Յորքի նահանգից) նամակը, որը տարածվել է կիրակի։

«Երբ մենք վերադառնանք աշխատանքի այս շաբաթ, մեր առջև նորից կկանգնի վնասաբեր շաթդաունի ուրվականը՝ կապված Հանրապետական կուսակցության ծայրահեղ աջ թևի հետ»,- գրել է նա։ «Մենք հուսով էինք, որ օրինագիծը պատրաստ կլինի այս հանգստյան օրերին, որպեսզի օրենսդիրները բավական ժամանակ ունենային տեքստին ծանոթանալու համար, բայց հիմա պարզ է, որ հանրապետականները Ներկայացուցիչների պալատում ավելի շատ ժամանակի կարիք ունեն, որպեսզի իրենք իրենցից գլուխ հանեն»,- ավելացրել է դեմոկրատը։

Շումերի խոսքով՝ շաթդաունը, որը մասամբ կարող է սկսվել արդեն մարտի 1-ին, սպառնալիքի տակ կդնի ամերիկյան տնտեսությունն ու անվտանգությունը, ինչպես նաև «անասելի ցավ կպատճառի ամերիկացի ժողովրդին»։

News.am