Բայրամով․ Առաջիկա օրերին Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները հանդիպում կունենան

Խաղաղության պայմանագրի բանակցություններում ընդմիջում եղավ, սակայն տեքստի վրա աշխատանքները շարունակվել են։

Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը, որից հետո որոշում է կայացվել վերսկսել գործընթացը և առաջիկա օրերին նախատեսվում են բանակցություններ հայկական պատվիրակության հետ խաղաղության պայմանագրի շուրջ»,- ասել է Բայրամովը։

«Փաստինֆո»