2024-02-26 17:27
Լրատվական գործակալություններ
Մահացել է հայտնի բանկիր և ֆինանսիստ Ջեյքոբ Ռոտշիլդը
87 տարեկանում մահացել է ֆինանսիստ լորդ Ջեյքոբ Ռոտշիլդը։ Ըստ «Bloomberg»–ի` նրա մահվան մասին հայտնել է Ռոտշիլդների ընտանիքը։
«Գերազանց ֆինանսիստ, արվեստի և մշակույթի սիրահար, նվիրված պետական ծառայող, Իսրայելում բարեգործական գործունեության կրքոտ ջատագով, որը ներդրումներ է կատարել հրեական մշակույթի զարգացման մեջ, շրջակա միջավայրի ջերմ պաշտպան և սիրելի ընկեր, հայր և պապ», - ասվում է ընտանիքի հայտարարության մեջ:
Հաղորդվում է, որ Ջեյքոբ Ռոտշիլդի հուղարկավորությունը կանցկացվի հրեական ավանդույթների համաձայն: Արարողությունը տեղի կունենա ընտանեկան նեղ շրջանակում։ Ավելի ուշ հուշահամալիր կկառուցվի։
Sputnik Արմենիա