Արարատ Միրզոյանը մարտի 1-ին կմեկնի Թուրքիա

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 1-ին աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Միրզոյանը կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք` Միրզոյանը Թուրքիա էր մեկնել նաև 2023 թվականի փետրվարին։

Sputnik Արմենիա