2024-02-27 13:32
Լրատվական գործակալություններ
Երևանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին, ժամը 12.30-ին, Ծիծեռնակաբերդի խաչքարերի մոտ տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում։
Միջոցառմանը կմասնակցեն Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, ավելի քան 320 բնակավայրերում և Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած ցեղասպանության սարսափները վերապրածները, որն անպատիժ է մնացել և շարունակվում է առ այսօր։
«Կոչ ենք անում բոլորին, ովքեր անտարբեր չեն հայ ժողովրդի ապագայի հանդեպ, ովքեր պատրաստ ենք հասնել ցեղասպանության կազմակերպիչների և կատարողների՝ միջազգային հանցագործների, մարդասպանների և բռնարարների պատժին, միանալ մեզ և հարգել բոլոր անմեղ զոհերի հիշատակը»,- նշված է միջոցառման կազմակերպիչների հաղորդագրությունում։
News.am