2024-03-01 16:02
Լրատվական գործակալություններ
Սերդար Քըլըչ. Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները կարող են հանդիպել Երևանում
Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները կարող են հանդիպել Երևանում:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը՝ ելույթ ունենալով Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում անցկացվող «Խաղաղությունը, զարգացումն ու կապվածությունը Հարավային Կովկասում» խորագրով պանելային քննարկման ժամանակ:
News.am