2024-03-02 11:52
Լրատվական գործակալություններ
Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը
Սույն թվականի մարտի 1-ին ՀՀ երրորդ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը։ Հայտնում են կուսակցությունից:
Նիստին ներկայացվել են ՀՀԿ Երևանի և մարզերի շրջանային խորհուրդների, կազմակերպչական հանձնաժողովի, ինչպես նաև այլ ստորաբաժանումների 2023 թվականի գործունեության հաշվետվությունները։
Հաստատվել է 2024 թվականի բյուջեն։
Գործադիր մարմնի նիստին քննարկվել են նաև ներքաղաքական և տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև անվտանգային մարտահրավերները։
News.am