2024-03-06 14:09
Լրատվական գործակալություններ
ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Միրզոյանի և Լավրովի հեռախոսազրույցից
ՌԴ արտգործնախարարությունը մանրամասներ է հայտնել Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցից։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցեր` ներառյալ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը, ինչպես նաև փոխգործակցությունն ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ ՀՀ և ՌԴ արտգործնախարարների հեռախոսազրույցը տեղի է ունեցել մարտի 5-ին։ ՀՀ ԱԳՆ–ն հաղորդել էր միայն, որ քննարկվել են երկկողմ և տարածաշրջանին վերաբերող հարցեր, և որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ։
Sputnik Արմենիա