2024-03-06 15:57
Լրատվական գործակալություններ
Արմեն Գրիգորյանն ԱԺ-ում փակ հանդիպում է անցկացնում ՔՊ-ական պատգամավորների հետ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն այս պահին փակ ձևաչափով հանդիպում են անցկացնում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։
Նախքան հանդիպման մեկնարկը Արմեն Գրիգորյանը լրագրողների հարցին ի պատասխան չհստակեցրեց, թե ինչ օրակարգով է քննարկում ունենալու իշխանական պատգամավորների հետ։
Նա խոստացավ հարցերին պատասխանել հանդիպումից հետո։ «Ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ, հանգիստ կխոսենք»,-ասաց նա:
News.am